Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2022, 685 - Ա

ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ
Մեհրաբյանին 2022 թվականի հունիսի 21-ից 23-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «Ազգային անվտանգություն. Բելառուս - 2022» խորագրով անվտանգային արդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտյոմ Մեհրաբյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի
Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023