Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2022, 670 - Ա

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 12-15-ը,
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ
Մեհրաբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության
գլխավոր մասնագետ Արման Աթանեսյանին 2022 թվականի հունիսի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «EUROSATORY 2022» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արտյոմ Մեհրաբյանինը և Արման Աթանեսյանինը՝
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: