Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2022, 662 - Ա

ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանին 2022 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն)` «Մաքսար Ինգեյջ 2022» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արարատ Սահակյանի` Պորտուգալիայի Հանրապետություն (Լիսաբոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Պորտուգալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023