Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2022, 659 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2022 թվականի հունիսի 20-24-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հունիսի 20-21-ը և հունիսի 22-24-ը՝ Լոս Անջելես և հունիսի 21-22-ը՝ Սակրամենտո)` արտադրական կանեփի օրինական շրջանառության
ոլորտի վերահսկման լավագույն փորձի ուսումնասիրության համար Սակրամենտոյի նահանգապետարանի Սննդի և դեղորայքի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ այցելություններ իրականացնելու նպատակով:
2. Արմեն Կոտոլյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023