Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2022, 650 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի
կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին» բառերով:

Արխիվ

2024

2023