Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2022, 646 - Ա

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի
և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր
Բաղդասարյանի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հոբելյանական
25-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 14-ից 19-ը
Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը
և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի և Արթուր Բաղդասարյանի՝
Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման գիշերակացի ծախսը
կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին: