7 Հունիսի 2022, 647 - Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի,
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգայինիրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր
Բաղդասարյանի՝ ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի
23-26-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ճանապարհածախսը
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով
արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և
Արթուր Բաղդասարյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման
գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող
կողմի միջոցների հաշվին: