Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2007, 736 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 926-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Ա. Հակոբյանին, Ա. Կարապետյանի փոխարեն` Հ. Հակոբյանին և Ա. Ասպատուրյանի փոխարեն` Վ. Թամրազյանին: Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Ա. Կարապետյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» և «Ա. Ասպատուրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի», «Հ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող» և «Վ. Թամրազյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

Արխիվ

2024

2023