Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2022, 627 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2022 թվականի հունիսի
13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Պետությունմասնավոր գործընկերությունը հանուն ԵԱՏՄ+ երկրներում կայուն զարգացման ապահովման» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով։
2. Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: