Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2022, 628 - Ա

ԺԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Վարդանյանին 2022 թվականի հունիսի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Նիկոտին պարունակող արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։
2. Ժաննա Զաքարյանի և Նաիրա Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը