Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2022, 618 - Ա

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հունիսի 12-ից 17-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոնն)՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի կողմերի և դիտորդ պետությունների, գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTA) և իրականացման համար օժանդակ մարմնի (SBI) 56-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։