1 Հունիսի 2022, 616 - Ա
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի հունիսի 14-ից 18-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող՝ մեծահասակների կրթությանը նվիրված միջազգային 7-րդ նախարարական համաժողովին (CONFINTEA VII) մասնակցելու նպատակով:
2. Ժաննա Անդրեասյանի՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման օրապահիկի ծախսը և COVID-19 նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը հոգում է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: