Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2022, 614 - Ա

ՎԱՐԴԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքների խորհրդատվական կոմիտեի քաղաքացիական ավիացիայի ենթահանձնաժողովի 27-րդ նիստին և Քաղաքացիական ավիացիայի ենթահանձնաժողովի փորձագիտական 16-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վարդան Չիլինգարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: