Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2022, 594 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայ-քուվեյթյան տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 126-Ա և 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշումների 2-րդ կետերի 3-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քաթարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 130-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին» բառերով: