Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2022, 612 - Ա

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի հունիսի 14-ից 17-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Իսպրա)՝ Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի 127-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Սարգիս Հայոցյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Իսպրա) գործուղման օրապահիկի և հունիսի 14-ի գիշերակացի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի N 7.1 աղյուսակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի միջոցով կատարվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացմանն աջակցություն» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Հայոցյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Իսպրա) գործուղման ճանապարհածախսը և հունիսի 15-ից 16-ը գիշերակացի ծախսը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023