31 Մայիսի 2022, 610 - Ա
ԱՐԱՄ ԳՈՒԳԱՐԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին 2022 թվականի հունիսի 22-ից 24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԱՊՀ միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի բաժնի նիստերին մասնակցելու նպատակով:
2. Արամ Գուգարացի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: