Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2022, 599 - Ա

ՀՐԱՆՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ Հրանտ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ Մովսես Չապանյանին 2022 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ)՝ «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերություն» 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հրանտ Մկրտչյանի և Մովսես Չապանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023