Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2007, 735 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 927-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Թորոսյանի փոխարեն ընդգրկել Մ. Հարությունյանին, իսկ Լ. Մուրադյանի փոխարեն` Ն. Սարգսյանին: Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Թորոսյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» և «Լ. Մուրադյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դպրոցական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մ. Հարությունյան - «Անգլերեն լեզու» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի» և «Ն. Սարգսյան - «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով:

Արխիվ

2024

2023