Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2022, 590 - Ա

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն և Փարիզ)՝ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Վահե Ղազարյանի և Արա Ֆիդանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն և Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023