Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2022, 582 - Ա

ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ Մովսես Չապանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ Ստանիսլավ Հակոբյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Խանտի - Մանսիյսկ)՝ 13-րդ միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդաժողովին և «Ինֆոֆորում-Յուգրա» տեղեկատվական անվտանգության 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Մովսես Չապանյանի և Ստանիսլավ Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Խանտի - Մանսիյսկ) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնություն (Խանտի-Մանսիյսկ) գործուղման ներքին ուղևորության և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023