Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2022, 578 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Լիտվայի Հանրապետության առողջապահական համակարգը և առողջության ապահովագրության փորձն ուսումնասիրելու նպատակով 2022 թվականի
մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել
պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության
համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր