26 Մայիսի 2022, 579 - Ա
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը
գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան)՝ Համաշխարհային հակադոպինգային (WADA) սիմպոզիումին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Գիլոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր