Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2022, 576 - Ա

ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին 2022 թվականի հունիսի 15-18-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Ծերացման
հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի և Տաթևիկ Ստեփանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Իտալիայի Հանրապետության կառավարության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023