Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2022, 566 - Ա

ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում նախատեսվող Եվրասիական տնտեսական համաժողովին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող` ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի 38-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Աշոտ Մուրադյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023