23 Մայիսի 2022, 556 - Ա
ԼԻԱՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների և վերլուծության թիվ 3 բաժնի ավագ հարկային տեսուչ Լիանա Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի հարկային տեսուչ Աշոտ Միրումյանին 2022 թվականի հունիսի 6-9-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպված՝ ավելացված արժեքի հարկի հետ կապված խարդախության դեմ պայքարի ֆորումի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Լիանա Մովսիսյանի և Աշոտ Միրումյանի՝ Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման օրապահիկի, ճանապարհածախսի և մուտքի արտոնագրի վճարի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լիանա Մովսիսյանի և Աշոտ Միրումյանի՝ Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: