Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2022, 559 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի մայիսի 24-27-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրման ակտիվությունների նոր հնարավորություններ համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Արմեն Սիմոնյանի և Հակոբ Վարդանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023