Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2022, 555 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 3-ի Վահրամ Դումանյանին, Ժաննա Անդրեասյանին և Աննա Խուդոյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղելու մասին N 467-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «և Աննա Խուդոյանին» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և
արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Խուդոյանին» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

Արխիվ

2024

2023