15 Հոկտեմբերի 2007, 734 - Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձյայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյա հոբելյանի տոնակատարությունը կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական պետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր
Ա. Սահակյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր
Ռ. Միրզախանյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկան
Ա. Դոլուխանյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ
Է. Հովհաննիսյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ
2. Հոբելյանական պետական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: