19 Մայիսի 2022, 538 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 530-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 530-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «2 աշխատանքային օր՝ 2022 թվականի մայիսի 20-23-ը ներառյալ» բառերը փոխարինել «4 աշխատանքային օր՝ 2022 թվականի մայիսի 26-31-ը ներառյալ» բառերով.
2) 2-րդ կետում «առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը» բառերը փոխարինել «տեղակալ Արթուր Մանուկյանը» բառերով: