18 Մայիսի 2022, 535 - Ա
ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին 2022 թվականի մայիսի 22-30-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)` ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNDRR) և Ինդոնեզիայի կառավարության կողմից համատեղ կազմակերպվող՝ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ հարթակի յոթերորդ նստաշրջանին (GP2022) մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արա Նազարյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: