18 Մայիսի 2022, 533 - Ա
ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող Անի Սարգսյանին 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմինների՝ քարտուղարության և միացյալ շտաբի ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Անի Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: