Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2022, 525 - Ա

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի
օգնական Սերգեյ Սարուխանյանին 2022 թվականի մայիսի 23-ից 25-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Կարեն Անդրեասյանի և Սերգեյ Սարուխանյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Սերգեյ Սարուխանյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր