Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2022, 520 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետից հանել «, երկու տարի գործունեության ժամկետով» բառերը.
2) որոշման 2-րդ կետը «երկուական անդամ» բառերից հետո լրացնել «, որոնք խորհրդի կազմում ընդգրկվում են 2 տարի ժամկետով» բառերով.
3) որոշման 3-րդ կետից հանել «նոր» բառը և «անդամների» բառից հետո լրացնել «թեկնածությունները» բառով.
4) որոշման հավելվածում «Մարինա Գալստյան» բառերը փոխարինել «Էլլինա Պողոսյան» բառերով, իսկ «Ջուլիետա Դոմբայան» բառերը՝ «Իրինա Կոնցևիչ» բառերով:

Արխիվ

2024

2023