12 Մայիսի 2022, 508 - Ա
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-13-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի մայիսի 11-13-ը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ԵԱՏՄ անդամ երկրների տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային քննարկմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ ժամանած պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված ծախսերը՝ 5.387.000 (հինգ միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ներկայացրած հաշվետվությունների: