Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2007, 717 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 470-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 470-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ն. Երիցյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հ. Սիլվանյան - Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Մահտեսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Մարգարյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար

Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ

Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության և սոցիալական ապահովագրության վարչության պետ

Վ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ

Ն. Սարոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի վարիչ

Ա. Խրիմյան - «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կովկասի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։

 

 

Արխիվ

2024

2023