Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2022, 496 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Թումանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023