Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2022, 482 - Ա

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)՝ Ջրանցքների միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը
կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի
Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023