Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2022, 468 - Ա

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2022 թվականի մայիսի 10-ից 11-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացվելիք՝ ՄԱԿ-ի հումանիտար ցանցերի և գործընկերության շաբաթին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: