Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2022, 466 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 31-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

հավելված

Արխիվ

2024

2023