Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2007, 761 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 455-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 455-Ա որոշմամբ հաստատված անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «Հ. Դաշտոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Իրանի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Գ. Բադալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով.

2) «Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետ» տողից հետո լրացնել  «Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ» բառերով:

Արխիվ

2024

2023