Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2022, 459 - Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2022 թվականի մայիսի 5-10-ը ներառյալ գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մայիսի 5-ին, մայիսի 8-10-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մայիսի 5-6-ը, Հալեպ՝ մայիսի 6-8-ը)՝ սփյուռքի համայնքային, հոգևոր-մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և առաջիկա ծրագրերում նրանց ակտիվ մասնակցության հարցերը քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Հովհաննես Ալեքսանյանի՝ Լիբանանի Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023