Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2022, 455 - Ա

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի մայիսի 1-ից 3-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայ-վրացական իրավական համագործակցության չորրորդ
ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Արփինե Սարգսյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են դոնոր կազմակերպության և հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման
արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023