Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2022, 445 - Ա

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանին 2022 թվականի մայիսի 15-18-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո)՝ «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի և Սարգիս Արամյանի` Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բոսնիա և Հերցեգովինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023