Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2022, 439 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1293-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի
33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1293-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «4-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված