26 Ապրիլի 2022, 429 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի
«Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու
մասին» N 564-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակն անվանափոխել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի
գրասենյակի՝
1) այդ կապակցությամբ՝ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով։