Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2022, 433 - Ա

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին
2022 թվականի մայիսի 2-ից 4-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աշխատանքային խմբի հանդիպմանը
մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Հայոցյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023