26 Ապրիլի 2022, 424 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111 – Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) «հանձնաժողովի նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«38. Հանձնաժողովի անդամներից մեկը ռոտացիոն սկզբունքով, հանձնաժողովի սահմանած կարգով և հերթականությամբ հանդես է գալիս որպես հանձնաժողովի աշխատանքները համակարգող՝ երեք ամիս ժամկետով: Հանձնաժողովի աշխատանքները համակարգողը՝».
3) 43-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքները համակարգողին» բառերով.
4) 49-րդ կետը «նախագահողը» բառից հետո լրացնել «(վարողը)» բառով.
5) 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 8-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով,
բ. 10-րդ ենթակետում «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերով:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընտրված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը շարունակում է գործել որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները համակարգող՝ նախագահ ընտրվելու պահից եռամյսա ժամկետով: