Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2022, 426 - Ա

ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք
Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: