Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2022, 416 - Ա

ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք
ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Գոռ Ալեքսանյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին, գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին, գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության
պետ Կարինե Գևորգյանին և գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին 2022 թվականի մայիսի 1-7-ը
ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Եվրոպական միության թվինինգ ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսուցողական այցին մասնակցելու նպատակով:
2. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Արխիվ

2024

2023