Վարչապետի որոշումներ

20 Ապրիլի 2022, 413 - Ա

ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)` Ջրանցքների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու
են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: